×


«Այս օրերին «Օրորը» վերաիմաստավորվեց». Միքայել Ոսկանյանը նոր երգ է ներկայացրել

Բարսեղ Կանաչյանի երաժշտությամբ եւ Ռափայել Պատկանյանի խոսքերով օրորոցայինը նոր մշակմամբ ներկայացնում է Միքայել Ոսկանյանը: Երաժիշտը նշել է, որ պատերազմի այս օրերին ստեղծագործությունն իր համար ուրիշ խորություն է ստացել:



«Օրորոցայինը երեխային ուղղված սիրո, մտերմության, օրհնությունների ու ցանկությունների փունջ է, որ ծնողն ամենայն քնքշությամբ նվիրում է իր երեխային:

Մտածում էի այս ստեղծագործությամբ թույլ տալ ինձ տարածել այն միտքը, որ բացի մայրերից, հայրերը նույնպես կարող են երեխաների համար օրորոցայիններ երգել, ու որը կարող է գեղեցիկ նախադեպ դառնալ, բայց...

Պատերազմի այս օրերին մի տեսակ վերաիմաստավորվեց ամեն ինչ, ու այս ստեղծագործությունն ինձ համար ուրիշ խորություն ստացավ:

Շատ հայրեր չհասցրին գրկել իրենց բալիկներին, շատ մայրեր չհասցրին գրկել իրենց զավակներին...

Նրանք զոհվեցին, որ մենք ապրենք... որ մենք ստեղծագործենք ու պատմենք...»,- գրել է թառահարը:

Միքայելը շնորհակալություն է հայտնել Նաիրի Խաչատուրյանին՝ համադրման եւ տեքստի համար, եւ Ադամ Ռաշոյին՝ անիմացիայի համար:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին