×


«Շուշին մենակ թողեցինք վայրենի ցեղերի հետ». Գեւորգ Գրիգորյան

Գեւորգ Գրիգորյանը, որ արցախյան պատերազմի առաջին օրերից առաջնագծում է եղել, լուսանկարներ եւ տեսանյութեր է հրապարակել սեպտեմբերի 23-ին Շուշի իր այցից եւ գրառում է կատարել:

«Հունվարից չէի եղել Արցախում կորոնավիրուսի պատճառով: Հենց արգելքը հանեցին՝սեպտեմբերի 12-ին, գիշերը ժամը 2-ի կողմերը ճամփա ընկա ու գնացի. կարոտել էի ու չէի դիմանում։

Ես վերջիններից եմ եղել, որ տեսել եմ Արցախի խաղաղ երկինքը, ու առաջիններից, որ տեսել եմ՝ ինչպես է երկինքը սկսում պայթել։

Ու հետո նորից երկինքը խաղաղվեց, բայց արդեն Շուշին մենակ թողեցինք վայրենի ցեղերի հետ, անպաշտպան։

Արդեն, որ չդիմանամ, միայն կարամ գլուխս պատերին խփել...»,-գրել է դերասանը:

Գեւորգ Գրիգորյանը՝ եղբոր եւ հոր հետ


BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW