×


«Մեզ կտրել է ծանր իրականությունից». ծնվել է Էդգար Սարգսյանի երկրորդ երեխան

Դերասան Էդգար Սարգսյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Շիրազի Վարդը» սերիալում, երկրորդ անգամ հայր է դարձել: BRAVO.am-ի հետ զրույցում նա նշել է, որ նորածինն իրեն մի փոքր կտրել է վերջին շրջանի ծանր իրականությունից:

«Հայտնվել եմ այլ աշխարհում: Հույզերս անբացատրելի են»,- նշել է Էդգարը:


Դերասանի դուստրը լույս աշխարհ է եկել նոյեմբերի 25-ին՝ 3.4 կգ քաշով եւ 54սմ հասակով.«Երեխայի սեռին նշանակություն էի տալիս, երբ դեռ չէր ծնվել առաջնեկս՝ Նոնաս: Նրա ծննդից հետո ամեն բան փոխվեց: Աղջիկներս իմ թագուհիներն են»:

Աղջիկը Տեոնա անունն է ստացել.«Բավական երկար ենք մտածել: Ուզում էինք մեզ հաճելի լիներ, նաեւ՝ համահունչ քույրիկի անվան հետ»:


Էդգարը նշել է, որ կինն ու նորածինն արդեն տանն են, իրենց լավ են զգում. «Թող ամեն երեխա մեծանա սիրով լինի ընտանիքում՝ խաղաղ երկնքի տակ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Էդգար Սարգսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին