×


Արցախի տարազը հաջողություն է բերել հայ գեղեցկուհուն

Երանուհի Մելիքյանը մեդալ է նվաճել «Միսս Երկիր» գեղեցկության մրցույթի «Ազգային տարազ» փուլում: Այս մասին տեղեկացնում է «Տերյան» մշակութային կենտրոնը:

Ֆիլիպիններում մեկնարկած գեղեցկության միջազգային ամենամյա մրցույթը կորոնավիրուսի համավարակի պատճառով անցկացվել է առցանց ռեժիմով. եզրափակիչը նոյեմբերի 29-ին էր:

«Միսս Երկիր» գեղեցկության մրցույթն անցկացվում է ՄԱԿ-ի հովանու ներքո, ունի էկոլոգիական ուղղվածություն։


Հայաստանի ներկայացուցիչը հաղթել է «Ազգային տարազ» փուլում։ Ներկայացել է արցախյան տարազով: Երանուհին իր խոսքում նշել է, որ Արցախի տարազն արտահայտում է իր երկրի ցավը եւ միաժամանակ՝ հպարտությունը։ Մրցույթի կազմակերպիչները մեկնաբանել են, որ Հայաստանի ներկայացուցչի տարազը համահունչ է նրա կերպարին եւ կարծես ներկայացնում է իր ազգի սրտի տրոփյունը։

Ազգային տարազը տրամադրել է «Տերյան» մշակութային կենտրոնը:

Նրա խոսքով՝ մրցույթին մասնակցում էին շուրջ 89 երկրի ներկայացուցիչներ։ «Ազգային տարազ» փուլում ընդամենը 12 երկիր է մեդալ նվաճել, այդ թվում՝ Հայաստանը։ Երանուհին հավելեց նաեւ, որ տեսաուղերձների ժամանակ նա ներկայացրել է երկրում տիրող պատերազմական իրավիճակը, իսկ գլխավերեւում ծածանվել են Հայաստանի եւ Արցախի դրոշները:

BRAVO.am
Տեղեկատվությունը եւ լուսանկարները՝ «Տերյան» մշակութային կենտրոնի

Կարդալ ավելին

Quality Sign BW