×


«Ես քեզ պարտք մնացի...». Արսեն Սաֆարյան՝ պատերազմը վերապրելու մասին

Երգիչ Արսեն Սաֆարյանը պատմել է Արցախի Կուսապատ գյուղում տեղի ունեցած հանդիպման եւ հիշողություններով պատերազմը վերզգալու մասին:

«Նա գյուղի Մեծն է` Ապան: Կուսապատի Ապան: Գյուղում գրեթե մարդ չկար. պատերազմ էր... Ապան ոչ մի տեղ չէր գնացել, իր տանն էր: Լսել էր, որ իրենց գյուղում եմ, եկավ, որ ինձ տեսնի, զրուցենք: Հայացքը հպարտ էր, ազնվական: Ժպտում էր անկեղծ ու բարի աչքերով:

Գյուղի ջոկատի նախկին «կամանդիրի» ձեռքին հասարակ մահակը կայսերական գավազանի նման էր: Հաղթած էր ու ինչքա՜ն էր հաղթած:

Հարազատ անտառում կանգնած իսկական հպարտ ու ամուր կաղնի, որ գիտեր իր արմատների խորությունը:

Պատմում էր ու պատմում. վառվում էին աչքերը, երբ հիշում էր իր հաղթական ջոկատը: Ուրախ էի, ես էլ էի հպարտանում: Մի ուրիշ ձեւով էր պատմում, թա՜նկ էր պատմում...

Ամեն անգամ երբ հիշում եմ նրան, ամեն ինչ նորից եմ վերապրում:

Իմ Արցախը դու ես, Ապա, ու իմ Արցախը երբե՛ք չի պարտվել:

Ես քեզ պարտք մնացի...»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Սաֆարյանը:

BRAVO.am
Լուսանկարը՝  Արսեն Սաֆարյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին