82 տարեկանում տեւական հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ռուս գրող, սցենարիստ, «Դե, սպասիր» մուլտսերիալի ստեղծողներից Ալեքսանդր Կուրլյանդսկին: Այս մասին հայտնում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:
Կուրլյանդսկին «Դե, սպասիր» մուլտսերիալի սցենարիստներից մեկն է, նաեւ՝ «Բաբա Յագան դեմ է», «Որսաշրջան», «Անառակ թութակի վերադարձը», «Խնձորով թխվածք» եւ այլ մուլտֆիլմերի սցենարների համահեղինակը:
Նրա երգիծապատումները էկրանավորվել են «Երալաշ» հեռուստանախագծի շրջանակում: Կուրլյանդսկին նաեւ մանկական գրքերի հեղինակ է:
BRAVO.am


×
24,078





