×


«Պետք է ավելի ուժեղ լինենք, ստեղծենք նոր ընտանիքներ, ես էլ իմ ընտանիքը կստեղծեմ». Էմմա Սապունջյան

Էմմա Սապունջյանը նոյեմբերի 27-ին Ինստագրամում լուսանկար էր հրապարակել՝ ցուցադրելով մատնեմատի մատանին, որից հետո բոլորը շտապել էին շնորհավորել նրան նշանադրության կապակցությամբ: Դերասանուհին, սակայն, BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ ինքն ու ընտրյալը հարաբերություններն օրինականացնելու հարցում չեն շտապում, իսկ մատանին նվեր է եղել տարեդարձի առթիվ.«Այդ օրն իր մատուցած նվերներից մեկն էր»:

Էմման ու սիրելին իրար ճանաչում են շուրջ մեկուկես տարի.«Ծանոթացել ենք 2019-ի ամռանը՝ մեր ընդհանուր ընկերներից մեկի նշանադրության ժամանակ, չնայած՝ այդ օրը չենք էլ խոսել, բայց յուրահատուկ եւ հետաքրքիր մարդու տպավորություն էր թողել՝ իր շատ կոկիկ, հանգիստ եւ ինքնավստահ պահվածքով»,- պատմել է դերասանուհին:


Պատրաստվում է իր ընտանիքը ստեղծել, բայց նշում է, որ այժմ դրա մասին խոսելը դեռ շուտ է.«Այս տարվա իրադարձությունները շատ մեծ սպի են թողել բոլորիս կյանքի վրա: Ես խոնարհվում եմ մեր բոլոր հերոսների առջեւ: Մենք պետք է ապրենք, պետք է ապացուցենք, որ հային կոտրել հնարավոր չէ: Տղաները իրենց կյանքի գնով մեզ պահել են, եւ հենց նրանց համար պետք է այժմ էլ ավելի ուժեղ լինենք, ստեղծենք նոր ընտանիքներ»:

Հարաբերություններում կարեւորում է անկեղծությունը.«Կլինեն ընկերական հարաբերություններ, թե սիրային, ամենակարեւորը ոչ մի պարագայում միմյանց չստելն է: Շատ նմանություններ ունենք, գրեթե բոլոր հարցերում համակարծիք ենք, բայց ունենք նաեւ տարբերություններ բնավորության հարցում: Օրինակ՝ ես ամեն փոքր բանից նյարդայնանում եմ, իսկ նա հակառակը՝ ամեն ինչ հանգիստ է ընդունում եւ հիմնականում ինձ հանգստացնողի դերում է»:

Էմմայից հետաքրքրվել ենք նաեւ՝ թե ինչպես է սիրելին վերաբերվում իր մասնագիտությանը, դերասանուհու կարիերային.«Ամեն հարցում աջակցում է ինձ, ինձնից լավ գիտի՝ որ սերիալներում եմ խաղացել, ինչ կերպարով եմ հանդես եկել եւ ովքեր են եղել իմ խաղընկերները: Սկզբնական շրջանում չգիտեի դրա մասին, երբ իմացա, հաճելիորեն զարմացա»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմմայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին