Երիտասարդ երգչուհի, դերասանուհի Դալիթա Ավանեսյանը հետաքրքիր ֆոտոշարքով է ներկայացել: BRAVO.am-ի հետ նա զրուցել է լուսանկարների գաղափարի մասին, նաեւ կիսվել ստեղծագործական մի քանի նորությամբ:
Ֆոտոշարքի միտքն իրենն է, քննարկել է մայրիկի եւ լուսանկարչի հետ.«Միլեն Մանուկյանի հետ մեր երկրորդ համագործակցությունն է. մեծ հաճույքով եմ աշխատում իր հետ, շատ տաղանդավոր ու ճաշակով է: Այս անգամ որոշեցինք սպիտակ գույնն օգտագործել, քանի որ այն խաղաղության, մաքրության ու բարության գույնն է, նաեւ ավելացրինք ծաղիկներ ու պարզություն: Կադրից դուրս աշխատանքներում, ինչպես միշտ, ինձ օգնեց մայրս»:
Թեեւ համավարակը մի շարք աշխատանքների է խոչընդոտել, Դալիթան հասցրել է նկարահանվել երկու նախագծում.«Առաջինը հայ-ամերիկյան «Purgatory» սերիալն է, որի նկարահանումները մեկնարկել էին փետրվարին: Առաջին եթերաշրջանը ցուցադրվեց միջազգային Apple TV եւ PopStar հարթակներում: Թեեւ նախատեսվում էր, որ սերիալը կունենա 16 սերիա, կորոնավիրուսի պատճառով հասցրինք նկարահանել ընդամենը 8-ը, եւ այժմ սպասում ենք երկրորդ եթերաշրջանին: Իսկ երկրորդ ֆիլմն արդեն հայկական արտադրության է՝ մանկապատանեկան կինո է, որի մանրամասները դեռեւս չեմ կարող հանրայնացնել»:
Ինչ վերաբերում է երաժշտական նորություններին, նա պատմել է, որ այժմ պատրաստվում է համագործակցությունների իտալաբնակ մի երաժշտի հետ.«Եթե համավարակային ճգնաժամը ինչ-որ չափով հաղթահարվի, 2021-ին կմեկնեմ Իտալիա՝ մասնակցելու աշխատանքներին»:
Իհարկե, Դալիթան անմասն չի մնացել նաեւ պատերազմական ճգնաժամի ազդեցություններից.«Բոլորիս համար շատ դժվար ժամանակաշրջան է: Ինքս էլ կուրսընկերներ ունեի, ովքեր առաջնագծում էին, եւ մտահոգություններն այդ օրերին շատ էին: Հուսամ, որ 2021-ը խաղաղության տարի կլինի, եւ մենք կկարողանանք վերականգնվել ու որքան էլ դժվար լինի, առաջ գնալ»,- եզրափակեց երգչուհին:
Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Միլեն Մանուկյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: