×


«Սա ընդամենը դրվագ է նոր ֆիլմից:)». Նազենի Հովհաննիսյանը պարզաբանում է

Նազենի Հովհաննիսյանի խաղընկերը նոր ֆիլմում բալետի արտիստ Ռուբեն Մուրադյանն է: Դերասանուհին սոցցանցային իր էջերում նկարահանումների ժամանակ արված համատեղ լուսանկարով է ազդարարել կինոնկարի մասին:

Թեեւ Նազենին օգտագործել է «Երջանկության մեխանիկա. #էպիզոդ2 #newmovie» խորագիրը, մի շարք օգտատերեր թյուրիմացաբար շտապել են նրան անձնական երջանկություն մաղթել:

«Սիրելի հետեւորդներ, սա ընդամենը դրվագ է նոր նկարահանվող ֆիլմից:): Հ.Գ. Բարեմաղթանքների համար շնորհակալ եմ, սիրով կվերագրեմ ֆիլմի նկարահանումների ընթացքին...»,- գրառման մեկնաբանություններում պարզաբանել է դերասանուհին:

BRAVO.am
Լուսանկարը՝ Նազենի Հովհաննիսյանի ինստագրամյան էջից

Կարդալ ավելին

Quality Sign BW