×


Վարդուհի Վարդանյանի որդու հարսանիքը՝ Սիրուշոյի եւ Լեւոն Քոչարյանի քավորությամբ

Լուսահոգի Վարդուհի Վարդանյանի որդին՝ Ռուբեն Ավոյանը, ընտանիք է կազմել: Նրա եւ Մերի Ղազարյանի պսակադրությունը տեղի է ունեցել հունվարի 23-ին: Զույգի կնքահայրը եւ կնքամայրը Լեւոն Քոչարյանն ու Սիրուշոն են:  


Դեռ 2019 թվականին տեղի ունեցած նշանադրության ժամանակ երգչուհին խոստովանել էր, որ «իր համար անչափ հարազատ մարդու՝ Վարդուհի Վարդանյանի որդու ընտանիքի կնքամայրը լինելը չափազանց պատասխանատու ու կարեւոր է»:



Հարսանեկան երեկոն վարել են Նազենի Հովհաննիսյանը եւ Ավետ Բարսեղյանը:

Արա Մարտիրոսյանն է շնորհավորել զույգին՝ հորդորելով շատ երեխաներ ունենալ: Երգչի կատարումն Ինստագրամի իր էջում հրապարակել է նորահարսիկը՝ նշելով, որ այն միջոցառման «ամենահուզիչ պահն էր»։




BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին