Շվեդիայի Մալմյո քաղաքում տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2024»-ի պաշտոնական բացումը: Փիրուզագույն գորգով անցել են նաեւ Հայաստանի պատվիրակներ Ժակլին Բաղդասարյանը եւ Լուի Թոմասը:
Ժակլինի զգեստը մոդելավորել է Մերի Ստեփանյանը։ «Զգեստն ամբողջականացրել է Վանի Շամշիկ կոչվող թռչնազարդը, որը պտղաբերության խորհրդանիշ է։ Մատանիները խորհրդանշում են կենաց ծառը, իսկ թեւնոցը հայկական գոտու դետալ է: Այս աքսեսուարները հայերը ստեղծել եւ կապել են 16-19-րդ դարերում։ Զարդերը «Ագուլեցի» թանգարանի նմուշներ են. դրանց ժամանակակից ոճավորման հեղինակը Աստղիկ Սամվելյանն է»,- նշված է հաղորդագրությունում:
«Լադանիվա» խումբը հանդես է գալու մայիսի 9-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչում՝ 8-րդ համարի ներքո: Եզրափակիչը մայիսի 11-ին է։
Լուսանկարները՝ Armenia in Eurovision էջի եւ eurovision.tv-ի


×
13,768





