Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի դուստրը երեկ նշանվել է։ BRAVO.am-ի հետ զրույցում Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանուհին պատմել է իրենց ընտանիքի համար կարեւոր օրվա մանրամասներն ու լուսանկարներ տրամադրել։
Անահիտի խոսքով՝ աղջիկը նշանադրվել է 19-ամյակի օրը.«Լաուրայի ցանկությունն էր ծննդյան օրը նշանադրվելը, ուզում էր՝ այդ օրը կրկնակի հիշողության սկիզբ դառնա։ Մենք էլ արեցինք իր ցանկությամբ»։
Դավիթը եւ Լաուրան
Լաուրայի ընտրյալը՝ Դավիթը, իրենից 7 տարի մեծ է.«Ծանոթացել են ընկերական շրջապատում։ Ծանոթանալուց հետո են իմացել, որ երկուսն էլ Աբովյան քաղաքում են ապրում, եւ պարզվեց՝ մեզ շատ մոտ են, նույն Սարալանջում»,-պատմել է Անահիտը:
Դերասանուհին նշել է, որ ամուսինը դեմ չի եղել աղջկա՝ այդ տարիքում ընտանիք կազմելու որոշմանը.«Տղան էլ հասուն ու լուրջ մարդ է։ Լաուրան 19 տարեկան դարձավ եւ շատ ինքնուրույն է՝ նման որոշումներ կայացնելու համար։ Մենք էլ որպես ծնող իր կողքին ենք ամեն հարցում»։
Զարուհի Բաբայանը՝ Անահիտ Կիրակոսյանի դստեր նշանդրեքին
Անահիտը պատմել է, որ փոքր հավաքույթ են կազմակերպել.«Քեֆ չի եղել, ես կասեի՝ համերգային հատված՝ մեղեդային կատարումներով, քանի որ այն, ինչ կատարվեց մեզ հետ՝ պատերազմը... Բացի այդ, մենք էլ ունեցանք մեր կորուստները. Լաուրայի ընտրյալն այս տարի իր հայրիկին կորցրեց։ Մենք, հարգելով ու ցավ ապրելով, փորձել էինք ամեն բան մեղմ ու հանդարտ կազմակերպել, առանց պարային հատվածի եւ ուրախ պարեղանակների»։
Արփին եւ Գրիշա Աղախանյանը
Հյուրերի թվում են եղել Սոֆի Մխեյանը, Հայկոն, Գրիշա Աղախանյանը, Ալլա Լեւոնյանը, Զարուհի Բաբայանը, Արթուր Խաչենցը, Վահե Քոչարը, իսկ հանդիսավարը եղել է Ներսես Մարկոսյանը։
«Հուզիչ էր երեկոյի սկիզբը. Լաուրայի եւ Դավիթի համար առաջին տանգոն՝ Սոֆի Մխեյանի «Տեսիլք» երգի ներքո։ Ի դեպ, երեկոյի սկզբում էլ քառյակն էր համեմում միջոցառումը՝ դասական, ինչպես նաեւ կոմիտասյան կատարումներով»,- նշել է դերասանուհին։
Հայկոն
Խոսելով զգացողությունների մասին՝ Անահիտն ասել է.«Մինչեւ հիմա հուզմունքս չի անցնում։ Ես ուրախ եմ, որ աղջիկս գտել է իր երջանկությունը: Միայն սեր իրենց»։
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անահիտ Կիրակոսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: