×


«Ես եւ ամուսինս ընդունեցինք Քեշիշյանի առաջարկը». Նարինե Պետրոսյան

Դրամատիկական թատրոնի դերասանուհի Նարինե Պետրոսյանի ընտանիքում երեկ տոնական օր էր: Նրա միջնեկ աղջիկը՝ Աէլիտան, դարձել է 10 տարեկան: Այս անգամ եւս հոբելյարը մասնակցել է տարեդարձի առթիվ խնջույքի կազմակերպչական աշխատանքներին:

«Նրա ցանկությամբ ընտրել ենք տորթը, ժամանցի վայրը, զգեստը ու միասին կազմել հյուրերի ցուցակը: Այն կարող էր շատ մեծ լիներ, բայց նա ընտրեց հարազատներին ու ամենամտերիմներին: Երեկոն շատ ուրախ, հետաքրքիր անցավ: Այս անգամ մանկական խաղերը նրանց շատ չէր հետաքրքրում, փոխարենը վայելել են լազերային շոուն»,-BRAVO.am-ին պատմել է Նարինեն:

Աէլիտան


Խոսելով անակնկալներից՝ դերասանուհին նշել է, որ Աէլիտան աղջկական գեղեցիկ նվերներ է ստացել, դստեր երազանքի մասին էլ տեղյակ է, սակայն չի ցանկանում բարձրաձայնել:

Նարինեի միջնեկ եւ կրտսեր դուստրերը՝ Աէլիտան եւ Ադելը, նկարահանվում են «Երջանկության մեխանիկա» հեռուստանախագծում, որը կհեռարձակվի գարնանը` Հանրային հեռուստաընկերության եթերում:

Փոքրիկ Ադելը եւ Նազենի Հովհաննիսյանը


«Նրանց մասնակցությունն իմ նախաձեռնությամբ չի եղել: Նազենի Հովհաննիսյանի հաղորդմանն էինք մասնակցում, իսկ նկարահանումներն իրականացնում էինք մեր տանը: Այդ ընթացքում երեխաներս իրենց լիարժեք դրսեւորեցին: Օրեր անց նախագծում նկարահանվելու առաջարկ ստացանք Հրաչ Քեշիշյանից: Ես եւ ամուսինս համաձայնեցինք, քանի որ նկարահանումները չէին խանգարելու նրանց դասերին. կարճ նախագիծ է: Նկարահանումներն արդեն ավարտվում են»,-ասել է նա:

Դերասանուհին նշել է, որ ռեժիսորը վստահեցնում է՝ լավ է ստացվում աղջիկների խաղը:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նարինե Պետրոսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին