27-ամյակը Երեւանում նշելուց հետո Ժակլին Բաղդասարյանը ֆրանսիացի մուլտիինստրումենտալիստ Լուի Թոմասի եւ խմբի մյուս անդամների հետ մեկնել է Շվեդիայի Մալմյո քաղաք, որտեղ էլ օրեր անց կանցկացվի «Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթը:
Մրցույթի պաշտոնական կայքում արդեն հրապարակվել են եվրատեսիլյան բեմում «Լադանիվա»-ի առաջին փորձի լուսանկարները:
Ինչպես «Ժակո» երգի տեսահոլովակի, այնպես էլ ելույթի բեմադրության ռեժիսորը Արթուր Մանուկյանն է:
Մրցույթը կմեկնարկի մայիսի 7-ին: Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը հանդես է գալու մայիսի 9-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչում՝ 8-րդ համարի ներքո: Եզրափակիչը մայիսի 11-ին է։


×
4,735





