Հաղորդավարուհի Յանա Դանիելյանը պարզաբանել է, թե ինչով էր զբաղված վիրտուալ հարթակից տեւական բացակայության ընթացքում:
«Ընդունվել եմ Ագրարային համալսարանի անասնաբուժության ֆակուլտետ: Այո՜, ապագա «վետերինար» եմ: Վերջապես, երկար տարիներ անց, այս դժվար շրջանում ես որոշեցի իրականացնել իմ մանկության երազանքն ու արագ քայլերով շարժվում եմ առաջ: Անսահման երջանիկ եմ: Ամեն օր ինձ համար տոն է դասերին գնալը: Լավ եմ սովորում, դասախոսներս գոհ են:): Բացի սովորելուց, նաեւ աշխատում եմ մի քանի տեղ: Խառն եմ, շատ խառն եմ:): Բայց կարեւորը՝ ամեն ինչ հասցնում եմ ու չեմ հոգնում»,- Ինստագրամի իր էջում գրել է նա:
View this post on Instagram
Յանան խոստովանել է, որ շատ դժվար է նորից ուժ հավաքել, ամուր կանգնել հողի վրա եւ ժպտալ.«Բայց կյանքը շարունակվում է, եւ մենք պարտավոր ենք այն ըստ արժանվույն ապրել եւ դրական հետք թողնել մեր ապագա սերունդներին: Ինչպես տեսնում եք՝ ես էլ ընտրել եմ շատ բարդ, պատասխանատու ու միեւնույն ժամանակ՝ աննկարագրելի հետաքրքիր մի ճանապարհ: Աստված առաջ: Ինձ էլ բարի երթ դեպի գիտության աշխարհ: Այս նկարին նայելով՝ հիշեք, որ երբեք ուշ չէ սկսել նորից եւ գնալ երազանքի իրագործման»:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: