×


Մահացել է Անդրեյ Մյագկովը

82 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային եւ ռուսական թատրոնի եւ կինոյի դերասան, ռեժիսոր, գրող Անդրեյ Մյագկովը: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնին:

Մյագկովը ծնվել է 1938 թվականին՝  Սանկտ Պետերբուրգում: Կինոյում առաջին անգամ նկարահանվել է 1965 թվականին` «Ատամնաբույժի արկածները» ֆիլմում:

Դերասանին ճանաչում է բերել ռեժիսոր Էլդար Ռյազանովի հետ երկար տարիների համագործակցությունը. Մյագկովը գլխավոր դերերով է հանդես ելել «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ» (1975 թ.), «Ծառայողական սիրավեպ» (1977 թ.), «Ավտոտնակ» (1979 թ.) եւ «Դաժան ռոմանս» (1984 թ.) ֆիլմերում:

Կինոգետների կարծիքով Անդրեյ Մյագկովն ավելի շատ կատակերգու դերասան է, չնայած նրա խաղացանկում առկա են խոշոր դրամատիկական դերեր, ինչպիսին է, օրինակ, գիտնական Շվիրկովի դերը՝ Մառլեն Խուցիեւի «Վերջաբան» (1983 թ.) ֆիլմում:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW