Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեստի ամուսնալուծության մասին լուրերը հաստատվել են: Փետրվարի 19-ին Քարդաշյանը դատարան է ներկայացրել ամուսնալուծության փաստաթղթերը: Այդ մասին հայտնի է դարձել Reuters-ին Լոս Անջելեսի Բարձրագույն դատարանից ու Քարդաշյանի ներկայացուցչից:
«Նա գիտեր, որ այդ օրը գալու է, բայց միեւնույն է՝ հեշտ չէր: Դա Քանյեի համար մռայլ օր է»,- հայտնել է 43-ամյա ռեփերի մտերիմներից մեկը:
Լրատվամիջոցները գրում են, որ ամուսնալուծությունն առանց ավելորդ աղմուկի է ընթանում, 4 երեխաների՝ Նորթի, Սենթի, Չիկագոյի ու Փսալմի խնամակալությունը ծնողները բաժանելու են միմյանց միջեւ: Նշվում է նաեւ, որ նրանք ամուսնական պայմանագիր ունեն, որը երկուսն էլ կատարում են:
Զույգի ամուսնալուծության մասին լուրերը սկսել են շրջանառվել հունվարից: People ամսագիրը հայտնում է, որ պատճառ է հանդիսացել Ուեսթի անհաջող փորձը` մասնակցելու 2020 թվականին կայացած ԱՄՆ նախագահական ընտրություններին:
Առաջին նախընտրական հանրահավաքի ժամանակ երգիչը հայտնել է, որ 2012 թվականին, երբ Քիմը հղի է եղել իրենց առաջին երեխայով, մտածել է այն ընդհատելու մասին:
Քարդաշյանը եւ Ուեսթն ամուսնացել են 2014 թվականին՝ Ֆլորենցիայում, մինչ այդ 2 տարի հանդիպել են: Քիմի համար սա 3-րդ ամուսնությունն էր:
Հրապարակումը, թե ինչպես են նրանք համբուրվում հարսանիքի ժամանակ, Instagram-ում ամենատարածվածն էր:
View this post on Instagram
Առաջին անգամ Քարդաշյանն ու Ուեսթը հանդիպել են 2004 թվականին, երբ Քիմը նոր էր ամուսնալուծվել առաջին ամուսնուց ու երգչուհի Բրենդիի ոճաբանն էր, որի հետ համագործակցում էր Ուեսթը: Նա խոստովանել է, որ Քիմին առաջին հայացքից է սիրահարվել, սակայն այդ ժամանակ լուրջ քայլերի չի դիմել: Ամեն ինչ թեթեւ սիրախաղով է ավարտվել:
2008-ին նրանք համատեղ աշխատել են Alligator Boots տեսահոլովակի վրա, որի պրոդյուսերը Քանյեն էր, իսկ Քիմը նկարահանվեց «Աստղային պատերազմների» արքայադուստր Լեայի կերպարում: «Այլ կերպ չէր էլ կարող լինել. նա իմ երազանքների կինն էր»,- ասել է երգիչը:
Դրանից հետո նրանք ավելի են մտերմացել: Բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ տեւած 72-օրյա ընտանեկան կյանքից ու ամուսնալուծությունից հետո Ուեսթն է օգնել Քիմին կյանք վերադառնալ:
«Նրա մոտ՝ Նյու Յորք մեկնեցի, մենք ֆիլմ դիտեցինք ու ընթրեցինք: Այնքան լավ ու հեշտ էր միասին»,- պատմել է Քիմը:
2012-ին արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ նրանք հանդիպում են: Նրանք միասին ներկա եղան Փարիզի նորաձեւության շաբաթին: Քիմը Քանյեի օգնությամբ նորից սկսեց նկարահանվել հայտնի ամսագրերի համար:
Ամուսնական կյանքի 7 տարիների ընթացքում Քարդաշյանն ու Ուեսթը ամենաստղային, նորաձեւ, ներդաշնակ ու հարուստ զույգերից մեկն են եղել:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: