×


«Հիմա ո՞վ չի անում դա». Եվա Բաղդասարյան

Եվա Բաղդասարյանը նկարահանվում էր Շանթի «Երկուսով» սերիալում, որի աշխատանքները շուրջ 4 ամիս է՝ դադարեցվել են: Այս ընթացքում դերասանուհին բացակայել է նկարահանման հրապարակից, բայց, ինչպես ինքն է ասել, դադարը ժամանակավոր է:

«Ասում են՝ շուտով հնարավոր է՝ վերսկսենք նկարահանումները: Մինչ այդ նոր նախագծում նկարահանվելու առաջարկ ունեմ, բայց առայժմ փակագծեր չեմ կարող բացել: Ավելի ուշ մանրամասն կխոսեմ այդ մասին»,-նշել է Եվան եւ հավելել, որ այս ժամանակն օգտագործում է անգլերենի բարելավման համար: Զուգահեռ հաճախում է մարզասրահ՝ պահպանելով մոդելային կազմվածքը:


Նրա խոսքով՝ գեղեցիկ արտաքին ունենալու համար երբեք չի դիմել վիրահատական միջոցների.«Միայն շուրթերս եմ մեծացրել, բայց հիմա ո՞վ չի անում դա: Չեմ պատրաստվում վիրահատվել՝ մարմինս փոխելու համար»:

Եվան մեզ հետ զրույցում ասել է, որ տեւական ժամանակ մոդելինգով չի զբաղվում: Կարծում է՝ մեր երկրում ոլորտն այնքան էլ զարգացած, առավել եւս եկամտաբեր չէ: Իր եկամուտը ինստագրամյան գովազդներից եւ սերիալներում նկարահանվելուց է ստանում: Միշտ մտածել է, որ հնարավոր է՝ գա ժամանակ, որ Հայաստանից դուրս կապրի: Հետո հասկացել է՝ 10 օրից ավելի այլ երկրում չի կարողանում մնալ:


Նա անդրադարձել է նաեւ իր հասցեին չարախոսողներին.«Այդպիսի տհաճ նյութերի ժամանակ չունեմ: Այնքան երջանիկ եմ, ինքնահաստատված ու զբաղված, որ նման սուտ խոսակցություններն ու ապատեղեկատվություններն աշխատում եմ արհամարհել: Եթե նան բան էլի նկատեմ, այդ հարցով կզբաղվի արդեն իմ իրավաբանը: Իմ հարազատները, մտերիմները եւ ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ այն չի համապատասխանում իրականությանը: Վերեւում Աստված կա, չարախոսները մի օր կստանան իրենց հասանելիք պատիժը»:

Տեքստը`Հասմիկ ՄիկիչյանիBravo.am/
Լուսանկարները`Եվա Բաղդասարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին