Երգիչ Նարեկ Բավեյանի եւ բալետի պարուհի Քրիստինա Սարգսյանի ընտանիքը համալրվել է: Երեկ՝ մարտի 3-ին, լույս աշխարհ է եկել նրանց երկրորդ երեխան: Փոքրիկին անվանակոչել են Ռոբերտ:
«Անվան ընտրությունը մեր ավագ որդունն է՝ Մարկինը: Նա հստակ որոշել էր, որ եղբայրը հենց այդ անունն է կրելու, մենք էլ համաձայնեցինք: Թե ինչով է պայմանավորված, չգիտենք: Այդ անունով անգամ ընկեր չունի», - BRAVO.am-ին ասել է Քրիստինան եւ հավելել, որ թվում էր, թե նույն ապրումները կունենա, ինչ առաջնեկի ժամանակ, բայց իրականում բոլորովին նոր զգացողություններ, յուրովի ու նորովի կապվածություն է զգում:
Քրիստինա Սարգսյանը
Զույգի առաջնեկը՝ Մարկը, հունիսին կդառնա 5 տարեկան:
Մարկը
Առողջություն ու անհոգ մանկություն ենք մաղթում փոքրիկ Ռոբերտին եւ բոլոր մանուկներին:
Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Քրիստինա Սարգսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: