«Քույրս»՝ այսպես է կոչվում Սարգիս Եղիազարյանի նոր երգը, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է մարտի 8-ին: Երգչի նոր աշխատանքի մանրամասները BRAVO.am-ին է փոխանցել նրա պրոդյուսեր Սյոմա Կոդաբաշյանը:
«Սովորաբար, երբ կան տարբեր երգեր, նստում եւ որոշում ենք՝ որի հիման վրա տեսահոլովակ նկարահանել: Ի սկզբանե որոշված էր, որ այս երգը պետք է տեսահոլովակով հանձնվի հանդիսատեսի դատին: Բնականաբար, պանդեմիայով եւ պատերազմով պայմանավորված՝ ընթացքը մի քիչ երկարեց»,- նշել է Սյոման:
Սարգիս Եղիազարյանը
Տեսահոլովակի ռեժիսորը Եղիշե Սողոմոնյանն է: Երգի երաժշտությունը գրել է Սարգիս Եղիազարյանը, խոսքերը՝ Անահիտ Մխիթարյանը:
«Նկարահանումը տեւել է մեկ օր՝ մինչեւ լուսաբաց: Առանձին նկարահանվել են Սարգսի տեսարաններն ու ներկայացվող պատմությունը: Դերասանները հմուտ են, ինչի շնորհիվ կարողացանք արագ աշխատել»,-ասել է պրոդյուսերը:
Կարո Հովհաննիսյանը եւ Արման Խաչատրյանը
Ներկայացվելու է երկու եղբայրների եւ նրանց փոքր քրոջ պատմությունը. միասին մեծանում են, եւ աղջկա տարեդարձի օրը եղբայրները նրան անակնկալ են մատուցում՝ տանելով այն վայրը, որտեղ երգում է Սարգիս Եղիազարյանը:
View this post on Instagram
Ըստ Սյոմայի՝ սա ընդունված ձեւաչափ է. շատ երգիչներ են նման անակնկալներ արել իրենց սիրելիներին, ծնողներին եւ այլն:
Փոքրիկ Եվան
Տեսահոլովակում եղբայրներին մարմնավորում են Կարո Հովհաննիսյանն ու Արման Խաչատրյանը, իսկ դերասանուհին Մարիա Հունանյանն է:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սյոմա Կոդաբաշյանը


×
9,786






