×


Դավիթ Աղաջանյանի 29-ամյակը ծովափին եւ դստեր անակնկալը

Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանն այս օրերին իրենց հանգիստն են վայելում Շարմ Էլ Շեյխում: Զույգի այս ուղեւորությունն առանձնանում է նախորդներից. առաջին անգամ նրանց հետ է փոքրիկ Կարինան, որի ութ ամսականը եւս նշել են Կարմիր ծովի ափին:

Աննա Դովլաթյանը


«Մեր կյանքում ճամփորդությունները շատ-շատ են ու ամեն մեկը յուրովի, բայց այս մեկը կառանձնացնեմ, քանի որ երեքով ենք. նոր էմոցիաներ, գույներ եւ երջանիկ պահեր: Եվ դեռ արջեւում մեծ ճանապարհ է սպասվում»,- Ինստագրամի իր էջում գրել է Աննան:

Դավիթ Աղաջանյանը՝ դստեր հետ


Երեկ էլ հանգստավայրում իր տարեդարձն է տոնել Դավիթ Աղաջանյանը: 29-ամյակի լավագույն նվերը նրան մատուցել է դուստրը՝ «պապա՜, պապա՜» ասելով:

BRAVO.am
Լուսանկարները՝ զույգի ինստագրամյան էջերից

Կարդալ ավելին

Quality Sign BW