×


«Վերջին սերիաները կլինեն լարված եւ անսպասելի». կադրեր «Ախթամար»-ի վերջին նկարահանումից

«Ախթամար» հեռուստասերիալը մոտենում է ավարտին. նախագծի վերջին սերիան եթերում կլինի մարտի 18-ին, եւ լարված ու անսպասելի դրվագներն առջեւում են: Այս մասին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանը եւ կադրեր տրամադրել սերիալի վերջին զարգացումներից:

«Վերջին սերիաները կլինեն լարված, անսպասելի, հետաքրքիր: Խորհուրդ կտամ բաց չթողնել»,-նշել է Ելենան:


Նախագծի ավարտին պրոդյուսերն անդրադարձել է սկսնակ դերասանուհուն գլխավոր դերը վստահելու փորձառությանը.«Բավական ռիսկային էր Ռոմելայի վրա մեծ պատասխանատվություն դնել, բայց նա պատվով դուրս եկավ»:

«Ախթամար» սերիալի նկարահանումներին


Ելենայի ստեղծագործական կազմը նախագծերի ավարտը մշտապես նշել է հատուկ տորթով, բայց այժմ ամեն բան փոխվել է.««Շիրազի վարդը» նախագծից սկսած՝ որոշել ենք այլեւս երբեք չնշել: Փոխարենը Եռաբլուր ենք գնում, ծաղիկներ դնում մեր ընկերների ու եղբայրների շիրիմներին, շնորհակալություն ասում եւ խոնարհվում: Այո, ամեն նախագծի ավարտին այցելում ենք Եռաբլուր, խոսքս խնդրում եմ պաթետիկ չընկալել, բայց հենց այդ տղաների շնորհիվ է, որ մենք ապրում ենք, ստեղծագործում, քայլում այս հողի վրա»:

«Ախթամար» սերիալի նկարահանումներին


Նոր սերիալի մանրամասները դեռ չեն հանրայնացնում.«Միայն կասեմ, որ «Ախթամար»-ի դերասաններից կլինեն նոր սերիալում, բայց թե ինչ նախագիծ ենք պատրաստում, էլ ովքեր են նկարահանվելու, դեռ չեմ կարող ասել»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ելենա Արշակյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW