×


«Կերպարս ունի նոր սիրավեպ». Էլեն Ասատրյանը՝ «Հարս չկա» սիթքոմի եւ քթի պլաստիկայի արդյունքի մասին

Էլեն Ասատրյանը նոր լուսանկարներ ունի, որոնք էլ տրամադրել է BRAVO.am-ին, իսկ զրույցի ընթացքում խոսել ենք ոչ միայն քթի վիրահատության արդյունքի, այլեւ «Հարս չկա» սիթքոմի նկարահանումների մասին:


«Ֆոտոշարքի համար հատուկ առիթ չկար, պարզապես համագործակցեցի իմ սիրելի դիմահարդարներից մեկի հետ եւ նոր ֆոտոշարք ունեցա»,-նշել է նա:

Էլեն Ասատրյանը


Էլենին գոհացնում է քթի հետվիրահատական տեսքը.«Շատ բարդ վիրահատություն պետք է անեի. իմ քիթը տեսքի հետ կապված մեծ խնդիր չուներ, եւ այդպիսի քիթ վիրահատելն ամեն մեկին չէի կարող վստահել: Ընտրեցի իմ բժշկին եւ հանգիստ դիմեցի այդ քայլին»:

Նրանից հետաքրքրվել ենք՝ առհասարակ ինչպես է վերաբերվում պլաստիկ միջամտություններին.«Նորմալ, եթե չափի մեջ է արվում, աչքի համար հաճելի է լինում, վուլգար չի լինում եւ հիվանդություն չի դառնում»:

Էլեն Ասատրյանը


Այս շրջանում նկարահանվում է «Հարս չկա» սիթքոմում.«Նկարահանումները կատարյալ են անցնում, որովհետեւ մի վայրում հավաքվել են Հայաստանի ամենահումորով մարդկանցից մի քանիսը: «Հարս չկա»-ն հեռուստադիտողի եւ իմ երկրպագուների կողմից շատ սպասված էր, ուրախության խոսքեր եմ լսում: Այս եթերաշրջանում կերպարս ունի նոր սիրավեպ, սիթքոմում իմ զուգընկերն է Վահան Թովմասյանը»:

Էլենը պատրաստվում է նաեւ զուգերգ ներկայացնել, իսկ թե ում հետ, դեռ չի բացահայտում.«Նկարահանումների բազմաթիվ առաջարկներ եմ ստացել, բայց բոլորն էլ մերժել եմ՝ «Հարս չկա»-ում զբաղվածության պատճառով»,-եզրափակել է նա:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Էլեն Ասատրյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW