Մոդել, պարուհի Անուշիկ Մանուկյանը կրկին գեղեցիկ կարգավիճակում է. նա եւ ամուսինը՝ Ararat94-ը (Ռոբերտ Ներկարարյան), սպասում են իրենց երկրորդ բալիկին: Ապագա փոքրիկի սեռը ծնողները պարզել են փուչիկի օգնությամբ՝ օրվա լուսանկարներն ու մանրամասները վստահելով BRAVO.am-ին:
«Հղիության 5-րդ ամսում եմ, մի փոքր դժվար էր սկզբում, բայց արդեն լավ եմ: Աստված եւս մեկ անգամ օրհնեց մեզ. մայրանալու բերկրանքը նորից եմ զգալու եւ վայելելու: Մենք արդեն մտածում էինք տղայիս քույր կամ եղբայր պարգեւելու մասին»,-ասել է Անուշիկը:
Ամուսնությունից հետո Ֆրանսիայում բնակություն հաստատած մոդելի երկրորդ երեխան աղջիկ է լինելու.«Մենք սիրով ընդունում ենք նրան: Իհարկե, տղայի դեպքում էլ նույնքան ուրախանալու էինք»:
Փուչիկի միջոցով ապագա փոքրիկի սեռն իմանալն Անուշիկի միտքն է եղել. «Իսկապես անակնկալ էր բոլորիս համար. ոչ ոք չգիտեր: Անուն դեռ չենք որոշել, ամենակարեւորն՝ առողջ բալիկ ծնվի: Մեր տղան էլ անհամբերությամբ սպասում է, թե երբ է ծնվելու քույրիկը»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Անուշիկի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: