×


«Իրար ցավը տանող ժողովուրդը ե՞րբ սովորեց իրար անհատակ ցավ տալ». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջում նոր գրառում է կատարել՝ շեշտելով, որ մեր բոլոր ցավերը միշտ կամրջված են գրեթե նույն սխալներով.

«Ցավդ տանեմ՝ էս խոսքերը երբեւէ չեմ լսել ուրիշ ազգերի մոտ... Որքան բան կա այս երկու բառի մեջ. որոշում կա, կարեկցանք, սրտացավություն, դիմացինի ցավն ու զրկանքն իր հետ տանելու ուժ ու կորով, ոգի կա էս երկու բառի մեջ...

Որոշումները մեր մենք ենք ընդունում, հանգամանքները կարող են երանգավորումներ տալ միայն, բայց որոշումը, միեւնույն է, մերն է: Իրար ցավը տանող այս փոքրաթիվ ժողովուրդը ե՞րբ սովորեց իրար անհատակ ցավ տալ... ե՞րբ անեծքն ու նախանձն էնքան կրծեց սիրտը, որ կուրացրեց, անզգա սարքեց, ե՞րբ ցավից ցնցվող ծնողին ու որդեկորույս մորը, գերեվարվածի հորը էդքան թույն, մաղձ տալ սովորեց, փոխարենը ՑԱՎԸ ՏԱՆԵՐ...


Ե՞րբ «ով»-ից վերածվեցինք «ինչ»-ի...

ե՞րբ կամ ինչու...

Այ էդ արանքի պատճառահետեւանքային կապն ենք միշտ կորցնում: Մեր բոլոր ցավերը միշտ կամրջված են գրեթե նույն սխալներով՝ տարիներ, դարեր, հազարամյակներ... Ցավն անսպառ, իսկ դարմանը մեր՝ ատելությունից կուրացած սրտում, էդտեղ ուրիշի ցավը ո՞նց տանես, երբ ինքդ էլ առողջ բջիջ չունես...

Լուսանկարը ուղիղ մի տարի առաջ՝ գարնան այս օրերին է արվել, երբ «Հավատքի ուժ»- ի անդրանիկ ցուցադրությունն էր: Երբ դեռ դեմք ու Պետականություն ունեինք, երբ Հայրենիք ու Սիրտ ունեինք, երբ չնայած բազում հոգսերին՝ անհոգությունն ու ծիծաղը մեզ դեռ ընկեր էին, երբ Լեռներին ծվարած արծվի թռիչքից էինք նայում աշխարհին, իսկ հիմա՝ գետնատարած ենք... Հավատք ունեինք:

Բայց վստահ եմ, որ մեր ցնցոտիավոր ու սպիներով պատված սրտերում մենք տեղ կգտնենք, թե՛ մի քիչ երջանկության ու թե՛, մանավանդ, դիմացինի ցավը տանելու համար:

Ցավդ տանեմ, Ընկեր ջան, չընկրկես, մենք միասին կանցենք...»:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին