Գրիգոր Դանիելյանի եւ Հռիփսիմե Ելինյանի կրտսեր որդին՝ Ռոբերտոն, այսօր տոնում է ծննդյան տարեդարձը: Ծնողներն Ինստագրամում տեսանյութ են հրապարակել, որում փոքրիկ հոբելյարը հուզվում եւ սկսում է լաց լինել այն ժամանակ, երբ հայրն ու եղբայրը՝ Ալբերտոն, տորթով եւ փուչիկներով տուն են մտնում՝ իրեն շնորհավորելու:
«Մեր Ռոբերտոն դարձավ 4 տարեկան: Շնորհավոր ծնունդդ, բալես: Մոտավորապես էս էմոցիաներն էլ մենք ունեինք, երբ դու ծնվեցիր: Շնորհակալ ենք Աստծուց, որ դու եկար ու լցրեցիր մեր կյանքը նոր գույներով»,- գրել է Գրիգոր Դանիելյանը:
View this post on Instagram
Հռիփսիմե Ելինյանն էլ կատակել է, որ որդին հուզվել է այն պատճառով, որ մի տարի էլ մեծացավ.«Մեր կյանքի իմաստ, շնորհավոր ծնունդդ»:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: