×


Լոպեսն ու Ռոդրիգեսը միասին են, սակայն որոշակի դժվարություններ են հաղթահարում

Առաջատար բոլոր լրատվամիջոցները 2 օր առաջ շտապեցին հայտնել, որ 51-ամյա Ջենիֆեր Լոպեսը եւ 45-ամյա Ալեքս Ռոդրիգեսը բաժանվել են:

Նրանք մեկ օր անց խախտեցին լռությունն ու մեկնաբանեցին իրավիճակը People-ի ու TMZ-ի հետ հարցազրույցներում:

Լոպեսն ու Ռոդրիգեսը հայտնեցին, որ բաժանման մասին տեղեկությունը ճիշտ չէ ու իրենք շարունակում են զույգ լինել, թեեւ աշխատում են որոշակի հարցերի շուրջ, որոնք կապ չունեն կայանալիք հարսանիքի հետ:

Նրանց ներկայացուցիչն էլ ավելացրեց, որ Ջենիֆերն ու Ալեքսը որոշակի դժվարություններ են հաղթահարում, բայց շարունակում են նշանադրված լինել, իսկ բաժանման մասին խոսք լինել չի կարող:

Ջենիֆեր Լոպեսը եւ Ալեքս Ռոդրիգեսը


Զույգը նախապես պլանավորել էր պսակադրվել 2019 թվականին, սակայն քանի որ Լոպեսը մեծ նախագծեր ուներ, այդ թվում՝ Super Bawl-ում ելույթը, ու չէր հասցնի դրանք համատեղել արարողության հետ, որոշվեց մեկ տարի էլ սպասել:

Սակայն 2020 թվականին կորոնավիրուսը բոլոր պլանները խախտեց, եւ ստիպված եղան 2 անգամ հարսանիքը հետաձգել: Ամուսնության համար նրանք ընտրել էին Իտալիան, իսկ նշանադրությունը կայացել էր մարտի 9-ին՝ Բահամյան կղզիներում:

Այս տարվա հունվարին Elle-ին տված հարցազրույցում Լոպեսն ասել էր, որ Ալեքսի հետ չեն ցանկանում որեւէ բան պլանավորել ու սպասման վիճակում են, դրա համար էլ հարսանիքի մասին ժամանակավոր մոռացել են:

Ջենիֆեր Լոպեսը եւ Ալեքս Ռոդրիգեսը


«Ցանկանում էինք հարսանիքն ամբողջությամբ մեր պատկերացրածով լինի, բայց հիմա համոզված չեմ, որ այդ ամենը հնարավոր է կյանքի կոչել: Երբ ամեն ինչ չեղարկել ենք, դրանից հետո էլ ոչինչ չենք քննարկել: Շտապելու կարիք չկա: Դեռ սպասում ենք, որ աշխարհն ավելի կայուն վիճակում հայտնվի»,- նշել էր Ջենիֆերը:

Լոպեսն ու Ռոդրիգեսը ծանոթ են 2005 թվականից, սակայն մտերմացել են 2017-ից: Թե ինչպես են հարաբերությունները սկսվել, նրանք առանձին-առանձին պատմել են Էլեն Դեջեներեսի շոուի ժամանակ: 2017-ին միասին հայտնվել են Vanity Fair-ի շապիկին ու հարցազրույցում մանրամասն պատմել առաջին ժամադրության մասին, ու թե իրար որ որակների համար են հավանում:

Լոպեսը եւ Ռոդրիգեսն՝ իրենց երեխաների հետ


Եթե հարսանիքն, այնուամենայնիվ, կայանա, Լոպեսի համար 4-րդը կլինի: Նրա վերջին ամուսինը երգիչ Մարկ Էնթոնին էր, իսկ Ռոդրիգեսն ամուսնալուծվել է 2008 թվականին: Նրանք երկուական երեխաներ ունեն ու հաճախ են բոլորով լավ ժամանակ անցկացնում:

Պատրաստեց Հասմիկ Բաբայանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW