×


«Չգիտեմ՝ ինչպես եմ այդքան համբերելու»․ ծնվել է Վահանի եւ Ռուզաննայի առաջնեկը

Վահան Միրաքյանի եւ Ռուզաննա Մանուչարյանի ընտանիքը համալրվել է։ Մարտի 22-ին նրանք դուստր են ունեցել։ 50 սմ հասակով եւ 2.4 կգ քաշով ծնված փոքրիկին ծնողներն անվանակոչել են Վիկտորիա։

«Աղջիկս ծնվեց, ու հենց այդ վայրկյանից կյանքս լիովին փոխել է հունը։ Անձամբ կինս է զանգել ու հայտնել լուրը։ Նման զգացողություն երբեք չէի ունեցել, չէի կարողանում խոսել ու հարազատներիս, ընկերներիս հետ կիսվել։ Փառք Աստծո, երկուսն էլ իրենց լավ են զգում։ Կնոջս կարողացա տեսնել, իսկ բալիկիս հետ հանդիպումը հետաձգվեց մինչեւ վաղը։ Չգիտեմ՝ ինչպես եմ այդքան համբերելու»,- BRAVO.am-ի հետ կիսվել է դերասանը եւ խոստովանել, որ երկար մտորումներից հետո էն որոշել, որ իրենց դուստրը Վիկտորյա անունը պիտի կրի:

Նորածնի համար անհրաժեշտ իրերի գնումներով ամուսիններն ամիսներ առաջ են զբաղվել․«Տանն ամեն ինչ պատրաստ է Վիկտորիայի համար։ Ոչնչի պակաս, հուսով եմ, չի ունենա։ Մինչեւ երեխայի ծնունդը ես ու Ռուզաննան մանկական ոչ մի խանութ բաց չենք թողել, եւ հիմա մեր տան մի անկյունը, կնոջս ճաշակով, լցվել է երեխային անհրաժեշտ բոլոր իրերով»,- եզրափակել է Վահանը։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW