Պսակադրության եւ հարսանեկան խնջույքի լուսանկարներին եւ տեսանյութերին երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանի սոցցանցային էջերում փոխարինելու են եկել մեղրամսի մասին պատմող հրապարակումները:
Հարսանեկան ճամփորդության համար նորապսակներն ընտրել են ծովափնյա երկիր: Դերասանուհին էլ նշել է, որ արեւոտ ու տաք եղանակը շատ էր կարոտել, նաեւ խոստովանել, որ կուզեր ապրել այնպիսի երկրում, որտեղ մշտապես ամառ է:
View this post on Instagram
Քրիստինան արդեն հասցրել է ամուսնու հետ զբոսանքի գնալ նավով եւ դայվինգով զբաղվել Կարմիր ծովում, անապատում կվադրոցիկլ վարել, ուղտ նստել եւ, իհարկե, տպավորություններով կիսվել հետեւորդների հետ:
View this post on Instagram
«Պետք է ապրել կյանքի յուրաքանչյուր վայրկյանը, պետք է ժպտալ, պետք է սեր տարածել, պետք է հաճոյախոսել, օգնել: Միայն այդ դեպքում նույնը ձեզ կվերադառնա», - գրել է նա:
Քրիստինա Եղոյանը
Ինչպես արդեն պատմել ենք, մեր տեղեկություններով՝ Քրիստինայի ամուսինը գործարար Սիմոն Խաչատրյանն է. նա սովորել է Թատերական ինստիտուտում, այժմ բնակվում է Մոսկվայում։
BRAVO.am


×
8,818






