×


Սոֆյա Պողոսյանը եւ «Սիրո թեւեր» սերիալի այլ դերասաններ վարակվել են կորոնավիրուսով

«Սիրո թեւեր» հեռուստասերիալի ցուցադրությունը կարճ ժամանակով դադարեցվում է. այս մասին Ֆեյսբուքում գրառում է կատարել նախագծի գլխավոր հերոսուհին՝ Սոֆյա Պողոսյանը:

«Սիրելի հեռուստադիտող, COVID-19-ը մեր սերիալի դերասաններին էլ չշրջանցեց, նաեւ՝ ինձ, ինչի պատճառով «Սիրո թեւերը» 1 շաբաթ չի ցուցադրվի։ Բոլորին առողջություն: Շուտով կհանդիպենք», - նշել է Սոֆյան:

«Սիրո թեւեր» սերիալի ռեժիսորն Աշոտ Տեր-Մաթեւոսյանն է, որը նաեւ ընդգրկված է դերասանական կազմում:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին