Մոդելինգին զուգահեռ «Միսս հայուհի 2018» Արենա Զեյնալյանն իր ուժերը փորձեց «Women’s club»-ում, շուտով էլ հեռուստադիտողին կներկայանա հումորային մեկ այլ նախագծում: Այս շրջանում Լոս Անջելեսում բնակվող մոդելը նկարահանվում է «Sos-i Los-y» կատակերգական հեռուստանովելում:
«Առաջարկը ստացել եմ նախագծի տնօրինությունից: Քանի որ հումորային է, եւ այդ ասպարեզն ինձ ծանոթ է, անչափ հետաքրքրեց: Մարմնավորում եմ բժշկուհու, ով նշանված է: Սերիալի սկզբում թյուրիմացություն է լինում. մտածում եմ՝ նշանածս ինձ դավաճանում է: Հետո արդեն պարզվում է իրողությունը: Նշանածիս դերում Սարգիս Գրիգորյանն է»,-BRAVO.am-ին պատմել է Արենան եւ հավելել, որ պրոֆեսիոնալ թիմում է աշխատում: Նկարահանումներն անցնում են հետաքրքիր մթնոլորտում: Զավեշտալի եւ ուրախ պահերն այնքան շատ են, որ դժվարանում է առանձնացնել:
Սերիալի աշխատանքին զուգահեռ Արենան զբաղվում է մոդելինգով: Իր խոսքով՝ ոլորտն աստիճանաբար վերականգնվում է: Մասնակցել է հագուստի հայկական մի քանի ապրանքանիշերի գովազդային արշավներին:
Արենա Զեյնալյանը
Անձնականի մասին Արենան այս անգամ խոսել չի ցանկացել: Միայն նշել է, որ սիրելիի հետ նկարահանումների առումով որեւէ խնդիր չի ունենում:
Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արենա Զեյնալյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: