×


«Կինս ու դուստրս շատ դժվարությունների միջով անցան»․ ծնվել է Ռուսլան Էլյազյանի առաջնեկը

Երգի թատրոնի մեներգիչ Ռուսլան Էլյազյանը մարտի 21-ին հայր է դարձել։ Երգչի ու կնոջ՝ Անիի առաջնեկն աղջիկ է, անվանակոչել են Սիանա:

«Շատ դժվարությունների միջով են անցել, բայց փառք Աստծո, հիմա երկուսն էլ լավ են։ Առաջին հայացքից աղջիկս ինձ էր նման, հետո քիչ-քիչ փոխվեց. երկուսիս է նմանվել»,- BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է Ռուսլանը։


Խոսելով ապրումների մասին՝ ասել է․«Երկնային զգացողություններ ունեի: Ցանկանում եմ՝ բոլորն ապրեն այդ երջանկությունը։ Նրան առաջին անգամ գրկելու պահն էր շատ հուզիչ»։

Փոքրիկի անվան ընտրությունը հայրիկինն է․«Շատ տարբերակներ ենք քննարկել, սկզբում ուզում էինք տատիկի անունը դնել, հետո մտափոխվեցինք՝ որոշելով ավելի ժամանակակից անուն որոշել։ Մի քանի տարբերակից ընտրեցի Սիանան»,-նշել է նա։


Մայր ու դուստր արդեն տանն են․«Փոքրիկի համար անհրաժեշտ իրերի գնումներով երկուսս ենք զբաղվել, ամեն բան քննարկելով ու միասին որոշելով ենք արել։ Փորձել ենք այնպիսի իրեր ընտրել, որ երբ Սիանան մեծանա, նայի իր մանկության լուսանկարներն, ասի, որ ճաշակով ծնողներ ունի։)»,- եզրափակել է Ռուսլանը։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ ամուսինների արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW