×


«Հուզիչ է գիտակցել, որ գալու է այդ օրը». Սարգիս Գրիգորյան

Դերասան, հաղորդավար Սարգիս Գրիգորյանը սոցցանցերում հաճախ է կիսվում ընտանեկան գեղեցիկ ֆոտոշարքերով: Դուստրերի հետ նոր լուսանկարին կից էլ նա գրել է.«Միշտ գովազդել եմ, գովազդում եմ ու գովազդելու եմ ընտանիք երեւույթը, նրա ուժն ու կարեւորությունը»։

Սարգիսը խոհերով է կիսվել.«Արագ են մեծանում երեխաները եւ ընդհանրապես կյանքն է արագ հոսում։ Արդեն դժվար է գրկել նրանց։ Մի տեսակ հուզիչ է գիտակցել, որ գալու է օրը, երբ ձագուկներդ թեւերը կբացեն ու կճախրեն դեպի սեփական ճշմարտություն։ Բայց մինչ այդ դու կարող ես ամեն վայրկյանը կանգնեցնել եւ հավերժացնել։ Փողի ու փառքի հետեւից ընկնելով՝ մի մոռացեք կարեւորի մասին»։


Դերասանը խոսել է նաեւ խնդիրներից.«Շատ են եղել դժվար պահեր, նույնիսկ՝ օրհասական, բայց ես երբեք չեմ վհատվել, չեմ կոտրվել, չեմ նախանձել ուրիշների երջանիկ հայացքներին, չեմ բամբասել ու չեմ մեղադրել ժպտացողին։ Ես միշտ վստահ եմ եղել, որ կարող եմ հաղթահարել կյանքի բոլոր փորձությունները, շնորհակալ եմ եղել ամեն մի փոքր լույսի ու հույսի համար ու այդպես հաջողության լումաները հավաքելով, կուտակել եմ իմ բաժին սերն ու երջանկությունը։ Ընտանիք, ահա թե որտեղ է սկսում ձեւավորվել մարդու մարդ լինելը, իսկ եթե դառնում ես մարդ, ուրեմն մնացածը հաստատ կստացվի»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Սարգիս Գրիգորյանի ինստագրամյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW