BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:
Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում մարտ
ամսվա ընթացքում:
Մոտ 150 լրատվական կայքերի մարտ ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝
• Սիրուշո՝ 72 հիշատակում
• Նազենի Հովհաննիսյան՝ 57 հիշատակում
• Իվետա Մուկուչյան՝ 33 հիշատակում
Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.
Ինչպես փետրվարին, մարտ ամսին եւս վարկանիշային ցուցակը գլխավորում է Սիրուշոն: Հիշատակումների թվով նա կրկին բացարձակ առաջատար է եղել:
Երգչուհին պարբերաբար գրառումներ է կատարել իր մտորումների մասին: «Կանգնում եմ բանակի կողքին՝ հույսով, որ մոտ է այն օրը, երբ ստիպված չենք լինի ամեն գիշեր քնել պետություն կորցնելու վախով»,-գրել է նա:
Նախորդ ամիս Սիրուշոն երաժշտասերների դատին է հանձնել «Nothing matters» երգը, որի երաժշտության եւ խոսքերի հեղինակն ինքն է:
Ավանդույթ դարձած ձեւով վարկանիշային ցուցակում Սիրուշոյին հաջորդում է Նազենի Հովհաննիսյանը:
Սոցցանցային էջերում գրառումներով ուղեկցվող լուսանկարների հրապարակումը կարծես թե դարձել է դերասանուհու առօրյայի անբաժան մասը. «Ես պիտի սովորեմ ներել ինքս ինձ, որ այդպես էլ չսովորեցի լինել անտարբեր, որ այդպես էլ չկարողացա «չնկատել», որ այդպես էլ չկարողացա չսիրել... Երազանքի փշուրներս հավաքեմ ու փորձեմ ապրել...»:
Sieh dir diesen Beitrag auf Instagram an
Նազենին հուզիչ գրառում է կատարել մարտի 8-ին՝ ուղղված պատերազմում զոհված տղաների մայրերին.«ՄԱՅՐԵՐԻՆ՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈւԹՅՈւՆ, այն Մայրերին, որոնք հայրենատեր որդի էին ծնել, որոնց կորուստը մեր պահպանության հանուն էր, որոնց ցավը՝ մեր ապրելու գինը, որոնց կյանքի դատարկությունը մեր կյանքի շարունակության համար էր... մի բառ միայն՝ ԵՐԱԽՏԱԳԻՏՈւԹՅՈւՆՍ»:
Մարտ ամսվա վարկանիշային ցուցակի առաջատար եռյակը եզրափակում է Իվետա Մուկուչյանը: Կանանց տոնին ընդառաջ նա ներկայացրել է «Կենացդ խմեմ» երգի տեսահոլովակը: Այն Արաքսյա Վարդերեսյանի «Էս ով ինձ անիծեց» երգի քավեր տարբերակն է:
Իսկ ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում երգչուհին տեղադրել է համերգային տեսանյութ եւ տեղեկացրել, որ ապրիլի 7-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա իր մենահամերգը: Իվետան նշել է, որ համերգի ընթացքում հանդես կգա նաեւ նոր կատարումներով:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: