Մոդել, պարուհի Էլեն Սարգսյանը, որը հանրությանը հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմում մարմնավորած Սոֆիի կերպարով, մարտի 21-ին ամուսնացել է: Նա օրերս է վերադարձել ճանապարհորդությունից եւ ինչպես խոստացել էր, տրամադրել է հարսանեկան լուսանկարներն ու հետաքրքիր մանրամասներ պատմել:
«Համաճարակային իրավիճակում ճամփորդելիս ընտրությունը սահմանափակ է, բայց կարեւոր չէր՝ ուր մեկնել, կարեւորը՝ սիրելիի հետ»,- նշել է նա եւ հավելել, որ հարսանիքն էլ կազմակերպել էին շատ թեթեւ, արագ եւ իրենց պատկերացումներին համապատասխան։
Վահան Մարտիրոսյանը եւ Էլեն Սարգսյանը
«2020-ը շատ ծանր տարի էր՝ հարազատի կորուստ, համաճարակ, կարանտին, պատերազմ, հազարավոր զոհեր եւ ամենածանրը՝ հայրենիքի մի պայծառ ու լուսավոր հատվածի կորուստ... Բայց անկեղծ ասած՝ նույնիսկ այս պարագայում մենք ամուսնանալու եւ հարսանիքի հետ կապված բարդույթներ չենք ունեցել, որովհետեւ երկուսս էլ շատ լավ գիտակցում ենք, որ ամուր եւ ճիշտ արժեքներով հիմնված ընտանիքը հայրենի պետությունը վերականգնելու եւ հզորացնելու առաջին քայլն է»,-ասել է Էլենը:
Էլեն Սարգսյանը
Զույգը պսակադրվել է Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցում: Ի դեպ, հենց այդ եկեղեցում էլ մկրտվել է դերասանուհին՝ Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի ձեռամբ.«13-րդ դարի այդ հոգեւոր հրաշքի էներգետիկան ունիկալ է»,- խոստովանել է նորահարսիկը:
Էլենը նշել է նաեւ, որ հայկական հարսանեկան ավանդույթները շատ է սիրում. «Դրանք բոլորն իրենց գեղեցիկ բացատրություններն ունեն։ Իհարկե, զուռնա-դհոլ, բակում պարել չի եղել, քանի որ բոլորս մեր ներսում կրում ենք այս օրերի ծանրությունը, սակայն ավանդական որոշ արարողություններ եղել են»։
Վահան Մարտիրոսյանը եւ Էլեն Սարգսյանը
Նա պատմել է, որ հարսանեկան արարողությունն ուներ իր խորհրդանիշն ու խորհուրդը, այն է՝ Ռիչարդ Բախի «Լիվինգսթոն անունով ճայը» եւ նրա թռիչքը. «Մենք, որպես տարոս, բաժանեցինք մեր հյուրերին հենց այդ գիրքը, որը վերահրատարակվել էր հենց մեզ համար եւ Վահանի ու իմ կողմից գրված առաջաբանով։ Ջոնաթանը աշխատասիրության, ազատության, հոգեւորի, բարության ու սիրո խորհրդանիշն է, եւ մենք մաղթում ենք յուրաքանչյուրին «հայտնաբերել» իր մեջ ապրող Ջոնաթանին»։
Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Էլեն Սարգսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: