×


Էդգար Իգիթյանը շուտով հայր կդառնա

Երիտասարդ ամուսիններ Էդգար Իգիթյանն ու Լուսինե Չոբանյանը երեք տարի է՝ ապրում են մեկ հարկի տակ, իսկ շուտով նրանց կմիանա առաջնեկը: Դերասանն Ինստագրամում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում երեւում է կնոջ հղիությունը:

«Աստված ցանկանում է, որպեսզի իր բոլոր զավակները գան աշխարհ՝ որպես հավերժական ընտանիքի մաս, որտեղ կա մայր եւ հայր, որոնք սիրում եւ հոգ են տանում միմյանց համար եւ իրենց երեխաների համար: Եթե ձեր դեպքում այդպես չէ, եղեք համբերատար եւ շարունակեք ապրել արդար: Նայեք արժանի մարդկանց օրինակին: Պատրաստվեք այժմ ամուսնու կամ կնոջ եւ ծնողի ձեր աստվածային դերին: Պարտավորվեք ամուսնանալ տաճարում եւ հիմնել ձեր սեփական հավերժական ընտանիքը»,- գրել է Էդգարը:


Դերասանի կինը եւս կիսվել է բարի լուրով: «Մեր սիրո ամենամեծ մասնիկը շուտով լույս աշխարհ կգա»,- նշել է Լուսինեն:

BRAVO.am
Լուսանկարները՝ Լիլիթ Մկրտչյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW