×


Արթուր Ալեքսանյանի «փակ ձեւաչափով» հարսանիքը Կիպրոսում

Հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կիրակի՝ նոյեմբերի 8-ին, ամուսնացել է: Նրա եւ Անիի հարսանիքը, ինչպես նախապես հայտնել էինք, տեղի է ունեցել Կիպրոսում: 

Զույգը պսակադրվել է Լիմասոլի Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցում։

Հարսանեկան տոնակատարությունը շարունակվել է Four Seasons հյուրանոցում։ Միջոցառմանը մասնակցել է շուրջ 200 հյուր՝ հիմնականում մարզաշխարհի ներկայացուցիչներ:


Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել Ռազմիկ Ամյանը, Արկադի Դումիկյանը, «Կարեն Սեւակ» բենդը եւ ուրիշներ:

Հարսանիքը կազմակերպվել է փակ ձեւաչափով. հյուրերին խնդրել են չլուսանկարել հարսին։

Կարդալ ավելին

Quality Sign BW