Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Նառա Թումասյանի ընտանիքի՝ որոշ ժամանակով Չինաստանում ապրելու ծրագրերը խափանեց համավարակը: Դերասանուհին ամուսնու եւ դստեր հետ նախորդ տարի վերադարձել է հայրենիք: Օրերս նշել են փոքրիկ Եվայի 2-րդ տարեդարձը: Նառան նաեւ պատմել է, թե ինչով է այժմ զբաղված:
«Աղջիկս շատ փոքր էր, երբ Չինաստանում սկսեց տարածվել կորոնավիրուսը, եւ վերադարձանք Երեւան, երբ այստեղ վարակման հաստատված ոչ մի դեպք չկար: Մտածում էինք՝ այդ ամենը կարճ կտեւի, բայց սխալվեցինք: Եվ դեպքերն այնպես զարգացան, որ մնացինք այստեղ»,-պատմել է նա:
Նառա Թումասյանը՝ դստեր հետ
Դերասանուհին արդեն վերադարձել է թատրոնի աշխատանքին.«Դեռ շատ չէ զբաղվածությունս, կարողանում եմ բալիկիս խնամքով զբաղվել, իսկ երբ պետք է լինում, մայրս միշտ պատրաստ է օգնել: Շատ էի կարոտել թատրոնը: Սկզբում անհանգստություն կար, քանի որ վաղուց բեմում չէի եղել: Ուզում եմ նոր բան անել, հուսամ՝ առաջիկայում առիթ կլինի խոսել նոր աշխատանքների մասին»:
Փոքրիկ Եվան
Դստեր տարեդարձը մտերիմների եւ հարազատների հետ են նշել.«Փորձեցինք օրը տոն դարձնել: Եվան շատ ուրախ էր»,- պատմել է Նառան:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Նառա Թումասյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: