×


Լուսանկարը՝ Kevork Djansezian/AP Քանյե Ուեսթը՝ 2008 թվականի Գրեմմի մրցանակաբաշխությանը

Քանյե Ուեսթի սպորտային կոշիկներն աճուրդում վաճառվել են ռեկորդային գնով

Ռեփեր Քանյե Ուեսթի սպորտային կոշիկներն աճուրդում վաճառվել են 1.8 միլիոն դոլարով։ Ռեկորդի մասին հայտնել է ամերիկյան Sotheby's աճուրդի տունն՝ իր թվիթերյան էջում։

Խոսքն այն կոշիկների մասին է, որը նախագծվել է 2008 թվականին Nike ընկերության հետ եւ ստացել է «Nike Air Yeezy 1» անվանումը։ Այդպիսով նրանք գործարկել են «Yeezy» ապրանքանիշը, որ հիմնադրվել է Ուեսթի կողմից եւ մինչ օրս բարձր է գնահատվում կոլեկցիոներների շրջանում։ 2015 թվականից «Yeezy» ապրանքանիշի սպորտային կոշիկներն արտադրում է Adidas-ը։




Աճուրդի հանված կոշիկների զույգը թողարկվել էր միայն մեկ օրինակով՝ հենց ռեփերի համար, հետագայում չի վերաթողարկվել։ Քանյեն դրանցով առաջին անգամ հանրությանն է ներկայացել 2008-ին կայացած Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ։ Ավելի ուշ այս օրինակը վաճառվել էր բարեգործական աճուրդի ժամանակ՝ Օրեգոն նահանգի հիվանդանոցներից մեկին աջակցելու նպատակով, եւ մինչեւ վերջերս պահվում էր մասնավոր հավաքածուում։

Ապրիլի 21-ից 26-ը Հոնկոնգում կայացած մասնավոր աճուրդում նշված կոշիկները վաճառվել են 1.8 միլիոն դոլարով։ Գնորդը եղել է «Rares» ընկերությունը, որ զբաղվում է եզակի օրինակներով թողարկված կամ մասնավոր հավաքածուների կոշիկների առքուվաճառքով։ Այս տարվա հունիսին ընկերությունը մտադիր է առաջարկել գնել իրենց ձեռք բերած կոշիկները, որոնց գինը, ինչպես սպասվում է, ժամանակի ընթացքում ավելի կթանկանա։

BRAVO.am


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW