×


Գոռ Սուջյանը՝ «Արցախի ձայները» նախագծի առաջիկա համերգի մասին

Մայիսի 5-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Արցախի ձայները» երաժշտական նախագծի բարեգործական համերգը: Ինչպես նշում են կազմակերպիչները, համերգի ընթացքում հնչելու են խմբի ամենասիրված երգերը։

Միջոցառումը սպասված է նաեւ նրանով, որ ելույթ են ունենալու հատուկ հյուրեր, ինչպիսիք են Գոռ Սուջյանը, Սեւակ Խանաղյանը, Արթուր Գրիգորյանը, Շուշան Պետրոսյանը, Դավիթ Ամալյանը, «Թառափ» տրիոն (Միքայել Ոսկանյան, Արման Պեշտմալջյան, Մովսես Էբեջյան), Անետ Աղաբեկյանն ու Կարեն Բոկսյանը։


BRAVO.am-ի հետ զրույցում Գոռ Սուջյանն ասաց, որ համերգին մասնակցելու առաջարկին միանգամից է համաձայնել՝ հաշվի առնելով նաեւ նախագծի նպատակը:

«Տեղյակ եմ, որ համերգից ստացված հասույթը փոխանցվելու է պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին։ Ընդհանրապես կարեւորում եմ բարեգործական միջոցառումների անցկացումը․ եթե կարող ենք ինչ-որ կերպ, ինչ-որ չափով ներդրում ունենալ այդ գործում, ապա ինչո՞ւ ոչ, պետք է շարունակել երգել, կատարել։ Չնայած՝ ինչ էլ անենք, իրենց սխրանքի դիմաց, բնականաբար, ոչինչ է»,- նշեց երաժիշտը։

Բարեգործական համերգի նախաձեռնողը «Մեցցո Փրոդաքշնն» է։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի
Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW