×


Դավիթ Էլբակյանի փարիզյան դեբյուտը՝ Շեքսպիրի Էդմոնդի դերով

Դավիթ Էլբակյանը՝ տենոր Ռուբեն Էլբակյանի որդին, մուտք է գործել փարիզյան պրոֆեսիոնալ թատերական աշխարհ՝ մարմնավորելով Էդմոնդի կերպարը Ուիլյամ Շեքսպիրի «Լիր արքա» ողբերգության բեմականացման մեջ։

Դավիթը կառուցում է իր ստեղծագործական ուղին՝ առաջին հերթին ապավինելով սեփական տաղանդին, անսահման աշխատասիրությանը եւ արվեստին նվիրվածությանը։


Նրա մասին առանձնահատուկ գնահատանքով է խոսում տաղանդավոր բեմադրիչ Ֆրանսուա-Քսավիե Բուշերակը. «Նա յուրաքանչյուր բեմադրիչի երազած դերասանն է։ Ես հիանում եմ նրա ներքին ուժով, զգայունությամբ եւ աշխատանքի հանդեպ բացառիկ նվիրումով»։


Էլբակյանը կրթություն է ստացել Փարիզի «Cours Cochet-Delavene» թատերական դպրոցում, որի շրջանավարտների թվում են ֆրանսիական թատրոնի եւ կինոյի այնպիսի մեծանուն արվեստագետներ, ինչպիսիք են Ժերար Դեպարդիեն, Ֆաբրիս Լուկինին եւ Կարոլ Բուկեն։

Կարդալ ավելին

Quality Sign BW