×


«Պետք է կոտրել տգիտության այս շղթան». Լիլիթ Մուրադյան

Լիլիթ Մուրադյանի ինստագրամյան հրապարակումները ուշադրություն են գրավում ոչ միայն հաղորդավարուհու ոճային կերպարների, այլեւ լուսանկարներին ուղեկցող գրառումների շնորհիվ:

Որդու՝ Միքայելի հետ նոր լուսանկարին կից Լիլիթը գրել է. «Խնդրում եմ, սիրեք ինքներդ ձեզ, փայփայեք, գուրգուրեք, երես տվեք ձեզ, երբեք թույլ չտաք, որ ձեզ կոտրեն, թույլ չտաք, որ ձեր երազանքները խլեն ձեզնից: Դուք սիրուն եք, խելացի եք, ուժեղ եք: Եթե ինձ մոտ ստացվում է, ապա ձեզ մոտ էլ ամեն ինչ կստացվի: Հիշեք, որ անգամ վատ օրը տեւում է 24 ժամ»:

Նրա նախորդ գրառումներից մեկն էլ երեխայի սեռով պայմանավորված խտրականության մասին է. ««...Լավ, մի նեղվեք, մյուսը նենց արեք՝ տղա լինի, ամոթ ա»: Աղջիկ երեխաների մամաներից եւ պապաներից շատերն են նման անտակտ արտահայտություններ լսել, ի՞նչ է սա, եթե ոչ տգիտություն: Մեր երկիրը գտնվում է առաջին հորիզոնականում սեռով պայմանավորված հղիության ընդհատումների հարցում, սա ողբերգություն է, ես գիտեմ դեպք, երբ երրորդ աղջկա լույս աշխարհ գալուց մամային ցավակցել են: Պետք է կոտրել այս տգիտության շղթան, դրանք ինձ համար այն մարդիկ են, ովքեր վստահ են, որ տղա երեխան պետք է ոչ թե լավ սովորի, այլ բակում քարով հարվածել իմանա: Այդ տղաները մեծանում եւ նույն մոտեցումն են ունենում, սակայն ծերության ժամանակ մեկ բաժակ ջուրը սպասում են դուստրերից...»:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW