Իրինա Թովմասյանի ավագ դուստրը՝ Մեգգին, երեկ իր շուրջն էր համախմբել բազմաթիվ ընկերների, մտերիմների, որոնք էլ եկել էին գեղեցիկ ծաղկեփնջերով ու ջերմ շնորհավորանքներով. առիթը 18-ամյա երգչուհու նոր երգի տեսահոլովակի շնորհանդեսն էր:
«Emotions» անգլալեզու երգի խոսքերի հեղինակը Վահան Նահապետյանն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը՝ Դավիթ Բադալյանը:
Նելլին եւ Մեգգին
Միջոցառումը սկսվեց Մեգգիի հետ լուսանկարվելով, այնուհետեւ հյուրերը հավաքվեցին հատուկ սրահում, որտեղ կայացավ տեսահոլովակի պրեմիերան: Շնորհանդեսը վարելն ու տեսահոլովակի նկարահանման մասնակիցներին շնորհակալագրեր հանձնելը Մեգգին վստահել էր երգչուհի Նելլիին, որին եւ առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց՝ միշտ իր կողքին լինելու համար:
Մեգգին՝ Լուսինե Թովմասյանի դստեր հետ
Երիտասարդ երգչուհին նախ ներկայացավ շնորհակալական խոսքով՝ նշելով, թե որքան շատ է սիրում իր բոլոր ընկերներին, եւ թե որքան շնորհակալ է իր մայրիկին ու տատիկին.
«Ուզում եմ անկեղծ ասել, որ եթե մայրս եւ տատիկս այսքան իմ կողքին չլինեին եւ չքաջալերեին ինձ, այսօր այս ամենը չէր լինի: Նրանք միշտ կողքիս են իրենց խորհուրդներով եւ ստիպում են, որ ամեն հարցում ես լավատեսությամբ լցվեմ»:
Մեգգիի նոր տեսահոլովակի շնորհանդեսին
Տեսահոլովակի մասին Մեգգին նշեց, որ դեռ վաղուց, դիտելով Դավիթի նկարած հոլովակները, հասկացել է, որ հենց նա ոճային առումով կհամապատասխանի իրեն եւ շատ հարցերում կլինեն համակարծիք:
Երգչուհին խոստովանեց, որ ինչպես տեսահոլովակում, կադրից դուրս էլ ինքը նույնքան աշխույժ է, պարային եւ էներգիայով լի.«Հոլովակում կտեսնեք հենց ինձ, այն ամբողջովին նկարագրում է ինձ հուզական առումով. ես միշտ պարում եմ ու երգում»:
Մեգգին պատմեց նաեւ, որ առաջիկայում երկու նոր երգ էլ կներկայացնի:
Երգչուհու մայրիկն էլ՝ Իրինան, իր հերթին հավելեց, որ այս երգը չափազանց շատ են հավանել, ուստի որոշել են լուրջ եւ նրբանկատ վերաբերվել ամեն մանրուքի. «Նկարահանումներն անցել են շատ ուրախ ու պարային, անգամ շոգ եղանակին Մեգգիին չէինք կարողանում դուրս հանել լողավազանից: Կան շատուշատ նոր երգեր ու պլաններ, հուսանք՝ բոլորն էլ հերթով ու գեղեցիկ կներկայացնենք»:
Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: