Մոդել Շուշան Երիցյանը մեր նախորդ զրույցում նշել էր, որ հանգստանալիս ֆոտոշարքերի վրա աշխատում է հնարավորինս քիչ ժամանակ ծախսել, սակայն Ինստագրամի էջը թարմացնելու համար լուսանկարների պակաս չունի:
Դուբայում լողափին արված լուսանկարները նա հրապարակել է ժամեր առաջ: Կարանտինային սահմանափակումների թուլացումից հետո ճամփորդելու հնարավորությունը բաց չի թողնում:
Շուշան Երիցյանը
«Դժվար տարվանից հետո առաջին հերթին մեկնեցի հանգստանալու: Հիմա նախընտրում եմ պասիվ եւ ճանաչողական հանգիստ: Ես արեւ շատ եմ սիրում: Ցերեկը վայելում էի արեւը, երեկոյան հաճելի վայրում ընթրում եւ, իհարկե, գնումներով զբաղվում»,- ասել էր Շուշանը:
Աշխատանքի մասին խոսելի նա նշել էր, որ «Միսս ԱՊՀ 2017» տիտղոսին արժանանալուց հետո սերիալներում, հեռուստանախագծերում չի նկարահանվում ու դեռեւս մտադրություն չունի: Հազվադեպ ընդունում է գովազդային կամ գեղարվեստական ֆիլմում նկարվելու առաջարկներ:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: