Ջազ դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը միանգամից երկու մրցանակի է արժանացել Գերմանիայում անցկացված «Deutscher Jazzpreis» միջազգային մրցույթում։ Երաժիշտն այդ մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ շնորհակալություն հայտնելով ջազային մրցույթի կազմակերպիչներին, գերմանացի երկրպագուներին էլ խոստանալով շուտով հանդիպել այնտեղ:
«Ինձ համար մեծ պատիվ է երկու մրցանակ ստանալ «Deutscher Jazzpreis»-ից՝ իմ վերջին՝ «The Call Within» ալբոմի համար՝ «Տարվա արտիստ, միջազգային» եւ «Դաշնամուր/ստեղնաշար» անվանակարգերում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Deutscher Jazzpreis»-ի կազմակերպիչներին եւ ժյուրիի անդամներին։ Նաեւ մեծ շնորհակալություն եւ շնորհավորանքներս աներեւակայելի տաղանդավոր բոլոր երաժիշտներին, որոնք այս տարի առաջադրվել ու մրցանակի են արժանացել։
Իմ գերմանացի երկրպագուներին՝ մենք շուտով կհանդիպենք։ Շատ շուտով»,- գրել է Համասյանը՝ կից ներկայացնելով նաեւ իր ալբոմի հղումը՝ https://www.tigranhamasyan.com/the-call-within/ ։
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: