×


Բեն Ավետիսյանի 30-ամյակի լուսանկարներն ու հայր դառնալու երազանքը

Բեն Ավետիսյանը հունիսի 13-ին դարձել է 30 տարեկան: Դերասանը ընկերների, հարազատների եւ հայտնի գործընկերների շրջապատում է նշել տարեդարձը, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:

«Մինչ 30 տարեկան նպատակս եղել է կայանալ այս կյանքում նախ՝ որպես լավ մարդ, ունենալ լավ ընկերներ, ստեղծել իմ լավ ընտանիքը, եւ ես այս ամենը հասցրել եմ։ Սովորաբար, երազանքներ չեմ ունենում, այլ՝ նպատակներ, որոնք իրականացնում եմ։ Հիմա երեւի մեկ երազանք ունեմ, որ ընտանիքս համալրվի եւս մեկ հոգով՝ ունենանք փոքրիկ. այս մասին երազում է յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիք։ Ես այսօր շատ տարբեր մաղթանքներ եմ լսել, բայց ամենակարեւոր մաղթանքը, որ այստեղ հիմա կողքիս գտնվող մարդկանց հետ միշտ գնանք առաջ՝ հաղթահարելով բոլոր խոչընդոտները», -նշել է Բենը։


Դերասանը պատմել է՝ տարիներ առաջ անգամ չէր էլ պատկերացնում, որ 30 տարեկանում իր կյանքը լինելու է այնպիսին, ինչպիսին հիմա կա։ Խոստովանել է՝ իր կյանքը շատ է փոխվել դերասանի մասնագիտությունն ընտրելուց հետո։


Բենի ընկերների եւ հարազատների շնորհիվ տարեդարձի հիշարժան պահերը սկսվել են կեսգիշերից։ Առաջինը, բնականաբար, շնորհավորել են ընտանիքի անդամները, որից հետո ընկերներն են եկել։ Անակնկալներով լի է եղել ողջ օրը, իր պատմելով՝ այնպիսի մարդիկ են անգամ շնորհավորել, որոնց հետ տեւական ժամանակ կապ չի ունեցել, բայց շատ հաճելի է եղել նրանց զանգերը։

Բեն Ավետիսյանը եւ Իրինա Այվազյանը


Բենը նաեւ անկեղծացել է, որ փոքր-ինչ հուզված ու լարված է անցնում ծննդյան օրն իր համար, քանի որ շատ է ցանկացում, որ բոլոր հյուրերը լավ տրամադրություն ունենան։

Տեքստը եւ լուսանկարները՝ Արմինե Բրսոյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW