Արդեն 25 տարի է, ինչ ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքներ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկը` «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունը, իր գործունեությունն է ծավալում Հայաստանի շուկայում։ Հունիսի 12-ին եւ 13-ին «Ծիրանի» այգի-ռեստորանի «White Hall»-ում տեղի ունեցավ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի»-ի հայաստանյան 25-ամյա գործունեությանը նվիրված միջոցառումը, որի ընթացքում ներկաներն ամփոփեցին տարիների ձեռքբերումները, խոսեցին զարգացման հեռանկարների մասին եւ վայելեցին հագեցած ու հետաքրքիր ժամանց։
«Հայաստանյան ընկերությունը շատ հարազատ է ինձ համար, քանի որ ինքս եղել եմ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության հիմնադրման առաջնագծում՝ որպես գլխավոր տնօրեն։ Լինելով Հայաստանյան շուկայում առաջին միջազգային ներդրողներից մեկը՝ ընկերությունն, անշուշտ, իր ուրույն եւ կարեւոր դերն է ունեցել երկրի տնտեսական զարգացման գործում»,- նշել է Ուկրաինա, Հայաստան եւ Մոլդովա բիզնես միավորման գլխավոր տնօրեն Կոնստանտինոս Սպանուդիսը:
«2021 թվականը հոբելյանական է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի համար. լրանում է ընկերության գործունեության 25 տարին Հայաստանում։ Այս 25 տարիների ընթացքում Հայաստանի շուկայում ներդրվել է 21 միլիարդ դրամ եւ ստեղծվել մատակարարներից ու գործընկերներից կազմված ծավալուն արժեշղթա: Մենք հավատում ենք, որ բիզնեսի զարգացման կարեւորագույն նախապայմանը երկրի սոցիալ-տնտեսական կայուն զարգացումն է, եւ անում ենք առավելագույնը դրան նպաստելու համար: Իր գործունեության 25 տարիների ընթացքում ընկերությունն ունեցել է բազմաթիվ մարտահրավերներ, հաղթահարել է շատ դժվարություններ, ինչու չէ, նաեւ արել է սխալներ, ունեցել է ձախողումներ։ Բայց միեւնույն ժամանակ, անթիվ են մեր ունեցած հաջողությունները. գրանցել ենք գերազանց արդյունքներ եւ ունեցել ենք բազմաթիվ հաղթանակներ», - իր ողջույնի խոսքում նշել է ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանը։
«Կոկա-Կոլա»-ն մեծ ներդրում ունի նաեւ երկրի սոցիալական-տնտեսական զարգացման հարցում։ Միայն վերջին 5 տարիների ընթացքում ընկերության բարեգործական նվիրատվությունները կազմել են 213 միլիոն դրամ, մասնավորապես՝ նվիրատվություններ են կատարվել համայնքային բարեկեցության, երիտասարդների զարգացման եւ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում։
Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան մի շարք հյուրեր, գործընկերներ եւ բոլոր նրանք, ովքեր իրենց ներդրումն են ունեցել ընկերության զարգացման եւ կայացման գործում։
«Կոկա-Կոլա»-ն միշտ կարեւորել է իր աշխատակիցների նվիրված գործունեությունը, եւ այդ առիթով միջոցառման շրջանակներում 5-25 տարվա նվիրյալ աշխատանքի համար մի շարք աշխատակիցներ ընկերության կողմից ստացան մրցանակներ։
25-ամյակը հիշարժան դարձավ ոչ միայն ընկերության ձեռքբերումները վերհիշելով, այլեւ՝ անմոռանալի ժամանցով։ Հաճելի երաժշտությամբ միջոցառումը զարդարեցին Աստղիկ Սաֆարյանը, «On Play Band»-ը, «Opera Viva»-ն, իսկ թեժ ժամանցն ապահովեցին DJ Leo-ն եւ DJ Guevo-ն:
Այսպիսով՝ ամփոփվեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա»-ի 25-ամյակը։ BRAVO.am-ը շնորհավորում է ընկերության 25-ամյակը եւ մաղթում, որ Կոկա-Կոլան շարունակի ուրախացնել բոլորիս իր համեղ արտադրանքով:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: