×


Լեւոն Արոնյանի ընտանիքում համալրո՞ւմ է սպասվում

Լեւոն Արոնյանն այս օրերին Փարիզում մասնակցում է Grand Chess Tour-ի արագ ու կայծակնային շախմատի մրցաշարին: Գրոսմայստերին, ինչպես եւ մինչեւ այդ կայացած Բուդապեշտի մրցաշարի ժամանակ, ուղեկցում է ընկերուհին՝ Անիտա Այվազյանը:

Օրեր առաջ նա սոցցանցերի իր էջերում լուսանկար է հրապարակել Լուվրից ու գրել. «Ողջույն Փարիզից»: Բազմաթիվ օգտատերեր ենթադրել են, որ Արոնյանի ընտանքիում համալրում է սպասվում: Նրանց կասկածելի է թվացել նաեւ այն, որ վերջին շրջանի նկարներում Անիտան հիմնականում լայն զգեստներով է:

Զույգն այս տեղեկությունը դեռ որեւէ կերպ չի մեկնաբանել:

Անիտա Այվազյանը եւ Լեւոն Արոնյանը


Արոնյանի ու Այվազյանի հարաբերությունների մասին հայտնի է դարձել 2020-ի գարնանը, իսկ օգոստոսին նրանք հրապարակային սեր են խոստովանել իրար:

«Արիանային կորցնելը ամենավատ բանն էր, որ ես երբեւէ զգացել էի: Այս դժոխքի միջով անցնելը ստիպեց ինձ հասկանալ ինքս ինձ ու վերլուծել կյանքս: Ուզում եմ կիսել ձեզ հետ՝ այժմ իմ կյանքում ունեմ մեկին, որը ստիպում է ինձ կրկին ցանկանալ ապրել:

Ճակատագիրն ինձ սեր ու լույս բերեց Անիի կերպարանքով ու զգում եմ, որ այսուհետ բոլոր դժբախտություններն անցյալում են: Անին ամենաբարի ու նվիրված մարդկանցից է, որ ես երբեւէ հանդիպել եմ: Մեր հետաքրքրություններն ու նպատակները կյանքում շատ նման են: Նա հասկանում է ինձ բոլոր լեզուներով»,- գրել էր շախմատիստը:

Անիտա Այվազյանը


Մի քանի օր անց էլ Այվազյանը խոսեց իրենց հարաբերությունների մասին. «Իմ կյանքում չեմ հանդիպել նրա նման անկեղծ, բարի ու նվիրված մարդու, որովհետեւ իր նմաններն աշխարհում շատ քիչ են: Ես ու Լեւոնը սկզբնական շրջանում լավ ընկերներ էինք, միասին էինք այցելում ու ծաղիկներ դնում Արիի գերեզմանին: Իսկ այդ պահերին Լեւոնի կողքին հաշված մարդիկ էին: Ես միայն պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա բոլոր մութ օրերից հետո կյանք ու սեր նվիրել Լեւոնին»:

Զույգն այս օգոստոսին տեղափոխվելու է ԱՄՆ, իսկ Արնոյանը դադարելու է ներկայացնել Հայաստանը:

Պատրաստեց Հասմիկ Բաբայանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին