Ոճաբան, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանն այս օրերին սիրելիի հետ արձակուրդն է վայելում Կիպրոսում, դե, իսկ հետեւորդների հետաքրքրասիրությունը բավարարելու համար «Սթորի» բաժնում հարցուպատասխան է սկսել:
Հարցերի գերակշռող մասն, իհարկե, վերաբերում են նոր սիրավեպին: Նա պատմել է, որ ծանոթացել են երեւանյան ժամանցի վայրերից մեկում կազմակերպված թեմատիկ երեկույթի ժամանակ եւ արդեն մեկ տարի է՝ միասին են:
Մադոննայի ընտրյալն իտալացի է, զույգը հաղորդակցվում է անգլերենով:
Հետեւորդները հետաքրքրվել են նաեւ՝ արդյոք դուստրն իր հետ ճամփորդում է: Ոճաբանը նշել է, որ Անաիսը հայրիկի՝ Սոս Ջանիբեկյանի հետ Հայաստանում է:
BRAVO.am


×
17,407





