×


Անջելինա Ջոլիի ու The Weeknd-ի ընթրիքը բուռն քննարկման առիթ է դարձել

Լոս Անջելեսում ամենաանսպասելի ընթրիքներից մեկն է տեղի ունեցել: Հանդիպել են Անջելինա Ջոլին ու The Weeknd-ը: Նրանց իտալական Giorgio Baldi ռեստորանից դուրս գալիս նկարել են Page Six-ի լուսանկարիչները: Նրանց վկայությամբ` դերասանուհին ու երգիչը միասին մի քանի ժամ են անցկացրել: Ռեստորանը նրանք առանձին են լքել, դրա համար էլ համատեղ կադրերում չեն հայտնվել:



Ենթադրում են, որ 46-ամյա Ջոլին ու 31-ամյա երգիչը կարող էին ռոմանտիկ ընթրիք ունենալ, սակայն հավանական է, որ նրանք գործնական հարցեր քննարկած լինեն, մանավանդ, որ The Weeknd-ը նպատակ ունի նկարահանվել Հոլիվուդում:

«Նրանք ակնհայտորեն չեն փորձել թաքցնել իրենց հանդիպումը: The Weeknd-ը կենտրոնացած է կինոարտադրությունում աշխատելու ուղղությամբ: Նա HBO-ի համար նոր սերիալում է նկարվում»,- ասել է երգչի մտերիմներից մեկը, որը նախընտրել է անանուն մնալ:


Ավելի վաղ The Weeknd-ն Ադամ Սենդլերի հետ նկարահանվել է «Չհղկված ադամանդներ» ֆիլմում:

Երգիչը 2015 թվականին հանդիպել է մոդել Բելա Հադիդի հետ, 2016-ին նրանք բաժանվել են, իսկ 1 տարի անց վերսկսել հարաբերությունները: 10 ամիս էլ նա սիրավեպ է ունեցել Սելենա Գոմեսի հետ:

Ըստ լուրերի՝ 6 երեխաների մայր Ջոլին վերսկսել է հարաբերությունները նախկին ամուսին Ջոննի Լի Միլլերի հետ. նրանք ամուսնացած են եղել 1996-1999 թվականներին: Իսկ Բրեդ Փիթից Ջոլին բաժանվել է 2019-ին:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը՝ Elle, Page Six

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին